Բռնություն գործադրելով մոր նկատմամբ՝ առևանգել են աղջկան

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Գ. Գրիգորյանի, Ա. Իսպիրյանի և Ա. Տեր Հակոբյանի:
Գեղայր Գրիգորյանին, Ալիկ Իսպիրյանին և Արտյոմ Տեր-Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Գեղայր Գրիգորյանը, նախնական համաձայնության գալով Ա. Իսպիրյանի և Ա. Տեր-Հակոբյանի հետ, բռնություն գործադրելով Արգինե Աբրահամյանի և նրա մոր նկատմամբ Վաղաշեն գյուղից ամուսնության նպատակով բացահայտ առևանգել են Արգինե Աբրահամյանին:

Մեղադրանքը առաջադրվել է համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, այն է՝ խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

Նրանց նկատմաբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` iravaban.net

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728