
Ռոսելը կպարզի, թե Միլանի հետ խաղում Վիլանովան կարո՞ղ է լինել թիմի ղեկին

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը չորեքշաբթի օրը կմեկնի Նյու Յորք, որտեղ կհանդիպի թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի հետ, ով վիրահատությունից հետո բուժման կուրսեր է անցնում այնտեղ։ Հաղորդում է Radio Catalunya-ն։
Կատալոնական ակումբի ղեկավարի գլխավոր խնդիրն է լինելու պարզել, թե արդյո՞ք Վիլանովան ի վիճակի կլինի գլխավորել թիմը Չեմպիոննների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «Միլանի» հետ կայանալիք պատասխան խաղում, որը կայանալու է մարտին 12-ին։
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Միլանը» սեփական հարկի տակ հաղթել էր «Բարսելոնային» 2։0 հաշվով։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը