Հետաքրքիր վիճակագրություն Բարսելոնա – Սևիլյա խաղից
Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով պարտության մատնեց «Սևիլյային»։
Այսպես, Իսպանիայի առաջնության 15 խաղում անընդմեջ կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսսին դարձել է գոլի հեղինակ։ Նրա ակտիվում կա 38 գոլ՝ 25 խաղից։ Հաղորդում է Infostrada-ն։
«Սևիլյայի» պաշտպան Ալբերտո Բոտիայի խփած գոլով «Բարսելոնան» 2008 թվականից հետո առաջին անգամ Իսպանիայի առաջնությունում 7 խաղ անընդմեջ չի կարողանում անառիկ պահել դարպասը։
Պաշտպաններ Խերարդ Պիկեն և Դանի Ալվեսը Պրիմերայում անցկացրին համապատասխանաբար՝ 150 և 325 հանդիպում։
Աշխարհի վերջին 4 տարիների լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին «Սևիլյայի» դարպասը խփած հաղթական գոլով իր կարիերայի գոլերի ընդհանուր թիվը հասցրեց 333-ի՝ 444 պաշտոնական հանդիպումներում։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը