Խուճապ Արարատում. Հովիկ Աբրահամյանն ու ոստիկաններն իրար են անցել

Lragir.am կայքի տեղեկություններով, Արարատ քաղաքում ամենուր՝ պատերին, ծառերի ամենաբարձր տեղերում կախել են Րաֆֆի Հովհաննիսյանի նկարները եւ գրել. Րաֆֆի, երբ ես գալու:

Ոստիկանության Արարատի մարզային վարչությունը ներկայում որոնում է այս ակցիայի հեղինակին: Ի դեպ, Արարատի մարզի ոստիկանապետը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորորդի Արսեն Աբրահամյանն է, և իր հորեղբոր ցուցումով ոտքի է հանել ոստիկանությանը, որոնք այցելում են մարդկանց տները և փորձում պարզել, թե ով է դա արել:

Ի դեպ, Արարատ քաղաքում քվեարկության ժամանակ տարբեր տեղամասերում եղել են ծրարներ, որոնց մեջ եղել են պահպանակներ, Արարատի քաղաքապետի անունով:

Տեսանյութեր

Լրահոս