Հանրահավաքին հաջորդեց երթը Գյումրիի փողոցներով (տեսանյութ)

«Ժառանգության» առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին Հայաստանի երկրորդ քաղաքում ընդունեցին առանձնակի ջերմությամբ ու ոգևորությամբ. հանրահավաքի մասնակիցների շարքերից բեմահարթակ Րաֆֆի Հովհաննիսյանը հասավ մեծ դժվարությամբ:

Նրան հերթով ողջունում էին Թատերական հրապարակում ներկա քաղաքացիները: Նշենք, որ այսօրվա հանրահավաքին մասնակցում էին քաղաքացիներ ինչպես Գյումրիից, այնպես էլ Արթիկից, Մարալիկից և գյուղական տարբեր բնակավայրերից: Րաֆֆի Հովհաննիսյանը ծավալուն ելույթով է հանդես եկել ու իր խորին շնորհակալությունը հայտնել Շիրակի մարզի բնակչությանը իր քվեն չվաճառելու համար:

Ելույթներին հաջորդել է բազմամարդ երթը Թատերական հրապարակից մինչև Գյումրու կենտրոնական հրապարակ: Մանրամասները` galatv.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728