
Ավտովթար ՃՈ վարչական շենքի մոտ, «Նիսան մաքսիման» բախվել է էլեկտրասյանը. կա 1 զոհ, 1 վիրավոր (լուսանկարներ)

Փետրվարի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում, Ճանապարհային ոստիկանության վարչական շենքի դիմաց, «Նիսան մաքսիմա» մակնիշի 05 ՏՍ 555 համարանիշի ավտոմքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին և ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ և 7-րդ դասակների աշխատակիցները:
Վիրավորներից մեկը տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն, իսկ մեկն էլ Էրեբունի բժշկական կենտրոն:
Ավտոմեքենայի մեջ հայտանբերվել է 67 ամյա Լևոն Քոթանջյան անվամբ վարոդական իրավունքի վկայական, ով էլ վարել է ավտոմեքենան:
Նշվում է, որ Էրեբունի հիվանդանոց տեղափոխվածը մեքենայի կին ուղևորն է, ով հիվանդանոցում մահացել է: