
Վերջին 3 տարում Թուրքիայում հրաժարական է տվել 13.751 զինծառայող

Թուրքական Türkiye թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ վերջին երեք տարում Թուրքիայի զինված ուժերը լքել է 13.751 զինծառայող՝ գեներալ, ծովակալ, սպա և ենթասպա:
Յըլմազն այս տվյալները հրապարակել է ի պատասխան ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ներկայացուցիչ, Ադանայից ընտրված պատգամավոր Ալի Դեմիրչալըի համապատասխան հարցման: Ըստ այդ տվյալների՝ 2009 թվականի հունվարի 1-ից մինչև 2012 թվականի հունվարի 21-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի զինված ուժերից հեռացել է 13.751 զինծառայող՝ գեներալ, ծովակալ, սպա և ենթասպա:
Միևնույն ժամանակ հաշվետու ժամանակահատվածում սեփական ցանկությամբ իրենց պայմանագրերը չեն երկարաձգել 4967 պայմանագրային զինծառայող: