Բաժիններ՝

Սաակաշվիլիի կուսակցությունը պատրաստվում է ապրիլի 19-ին մասշտաբային հանրահավաք անցկացնել Թբիլիսիում

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանական փոքրամասնություն «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն ապրիլի 19-ին մասշտաբային միտինգ է կազմակերպելու Թբիլիսիում՝ ֆիքսելու համար երկրի եվրոպական ուղու կարևորությունը և թույլ չտալու համար երկրի ստրկացում:

Այս մասին այսօր տեղի ունեցած հատուկ ճեպազրույցում հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար, երկրի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին. «Վրաստանի ապագայի վերաբերյալ ներկայիս կառավարության ոչ պարզ դիրքորոշումը հիմք է տալիս, որ վրաց ժողովուրդը հավաքվի ևս մեկ անգամ և կառավարությանն ասի, որ մեր ապագան եվրոպական ուղին է:

Կարևոր է, որ Վրաստանը չստրկացվի և չընկնի թշնամիների ազդեցության տակ: Միտինգը պլանավորված է Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում, ապրիլի 27-ին, ժամը 16.00-ին: Ես ցանկանում եմ հրավիրել Վրաստանի բոլոր հայրենասերներին՝ անկախ նրանից, թե որ կուսակցությանն են պատկանում նրանք:

Ես և իմ ընկերները սկսելու ենք շրջել ողջ Վրաստանով՝ բոլոր շրջաններով և Թբիլիսիի բոլոր թաղամասերով: Մենք կկազմակերպենք բնակչության հետ հանդիպումներ, կխոսենք, կլսենք և նրանց կհրավիրենք հանրահավաքի, որպեսզի ներկայիս իշխանություններին ցույց տանք, որ մեր կամքն անբեկանելի է, որ մեր ապագան Արևմուտքն է և ոչ թե Ռուսաստանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս