Վլ. Գասպարյանը ՃՈ-ի կես միլիարդ դրամը կփոխանցի պետական բյուջե
ՀՀ Կառավարությունն այսօր որոշում է կայացրել, ըստ որի՝ ՀՀ ԿԱ Ոստիկանության պետին հանձնարարվել է Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի միջոցների 2013 թվականի հունվարի 1-ին առկա մնացորդից, եկամուտների նվազեցման եղանակով, 500,0 միլիոն դրամը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որպես «Այլ ոչ հարկային եկամուտներ»:
Հայաստանի Հանրապետության Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի միջոցների 2013 թվականի հունվարի 1-ին առկա է 500.0 մլն. դրամ մնացորդ, որը «Ճանապարհային երթևեկության անվտանգությանապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-րդ գլխի 33.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն արտաբյուջետային ֆոնդը ծախսելու ուղղությունը սահմանում է ՀՀ կառավարությունը:
500.0 մլն. դրամը կուղղվի պետական այլ կարիքների բավարարմանը: