
«Արդյունքներին ծանոթանամ, հետո կգնահատեմ». Կարապետ Ռուբինյան

168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այսօր ՀՀ նախագահական նստավայրում ՀՀ նախագահի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը պատասխանեց. «Չգիտեմ, տեղյակ չեմ արդյունքներից»: Կ. Ռուբինյանը նշեց, որ ինքը գտնվում էր Ազատության հրապարակում, որտեղ Ր. Հովհաննիսյանն ասել էր, որ ինքը գնում է նախագահի հետ հանդիպման, և վաղը ժամը 17:00-ին հանրահավաք է լինելու: Իսկ հարցին, թե, այնուհանդերձ, ինչպե՞ս է գնահատում նրա այլ քայլը, Կ. Ռուբինյանը պատասխանեց. «Չգիտեմ, արդյուքններին ծանոթանամ, հետո կգնահատեմ»: