
Ռուսաստանի ԱԳՆ-ը պաշտոնական էջ է բացել Facebook սոցցանցում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն այսօր պաշտոնական էջ է բացել Facebook սոցցանցում (http://facebook.com/MIDRussia):
Դրանում տեղադրվելու է Ռուսաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ այժմեական տեղեկատվություն, հայրենական դիվանագիտական ծառայության արխիվային նյութեր, հայրենակիցներին և արտասահմանում գտնվող ռուսաստանցիներին օգնելու մասին տեղեկություններ:
Ռուսաստանի ԱԳՆ-ը հույս է հայտնել, որ իր Facebook-յան էջը կվայելի մեծ հանրաճանաչություն: