
Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս եկավ նախագահականից. նա հարցերին կպատասխանի վաղը

Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս եկավ ՀՀ Նախագահի նստավայրից, որտեղ 1 ժամից ավելի հանդիպում էր երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Ր. Հովհաննիսյանը մոտեցել է հավաքված քաղաքացիներին և կարճ ելույթ ունեցել՝ նշելով, որ այսօր հավաքված ենք այսօր որպես ՀՀ լիարժեք և իրավատեր քաղաքացիներ և որ հավաքվածները հզոր ուժ են։ Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ սա Րաֆֆիի և Սերժի պայքարը չէ։
Մնացած հարցերին Ր. Հովհաննիսյանը խոստացել է պատասախանեմ վաղը՝ Ազատության հրապարակում վաղը ժամը 17։00-ի հանրահավաքում։
Նշենք, որ դատելով ներկաների տրամադրություններից՝ այդ տարբերակը շատերի սրտով չէ։ Ժողովուրդը վանկարկում է՝ հիմա, հիմա։