Բաժիններ՝

Նոր Զելանդիայի ծովափին հայտնաբերվել է 2000 կիլոմետր ճանապարհ հաղթահարած փոքրիկ պինգվին

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նոր Զելանդիայի ծովափին հայտնաբերվել է փոքրիկ պինգվին, որն այդտեղ է հայտնվել հայրենի տնից 2000 կիլոմետր ճանապարհ հաղթահարելուց հետո:

Ծովափերից մեկում պինգվինին հայտնաբերել են տեղի զբոսաշրջիկները և հանձնել են մայրաքաղաք Վելինգթոնի կենդանաբանական այգուն, ուր և նա գտնվում է ներկայումս: Ամենայն հավանականությամբ, պինգվինը մոլորվել է:

Պինգվինը հայտնաբերվել է բավական հյուծված վիճակում, նրա օրգանիզմը ջրազրկված է եղել, և բժիշկները ստիպված են եղել բուժօգնություն ցուցաբերել նրան: Նշվում է, որ պինգվինի առողջական վիճակը գնալով բարելավվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728