
Թուրքիայի հատուկ ծառայություններն իրենց հովանու տակ են վերցրել երկրում գտնվող սիրիացի ընդդիմադիր առաջնորդներին

Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) իր հովանու տակ է վերցրել Թուրքիայում գտնվող սիրիացի ապստամբների 50 առաջնորդների՝ մահափորձերից ու առևանգումներից նրանց զերծ պահելու համար:
Այն բանից հետո, ինչ փետրվարի 11-ին ռմբային հարձակում իրականացվեց Սիրիայի հետ սահմանին գտնվող Ջիլվեգյոզուի անցակետի (Հաթայ) վրա, պաշտպանական այդ միջոցառումներն էլ ավելի են խստացվել:
Նշվում է, որ MIT-ը ցայժմ Սիրիայի հատուկ ծառայությունների գործակալների հարձակումներից փրկել է սիրիացի ապստամբների 20 առաջնորդի: Ընդ որում, MIT-ն ապահովում է թե՛ Ստամբուլում գտնվող Սիրիայի ազգային խորհրդի առաջատար դեմքերի, թե՛ Հաթայում գտնվող սիրիացի ընդդիմադիր սպաների անվտանգությունը: