
Առաջին «տիեզերական զբոսաշրջիկ» Դենիս Տիտոն պատմական ճամփորդություն է կազմակերպում դեպի Մարս

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջին «տիեզերական զբոսաշրջիկ» Դենիս Տիտոյի ստեղծած Inspiration Mars Foundation ընկերությունը մտադիր է փետրվարի 27-ին հայտարարել 2018 թվականին «դեպի Մարս պատմական այց կատարելու» պլանի մասին:
Կազմակերպության տարածած հաղորդագրությունում նշված է, որ այդ օրը կներկայացվեն տվյալ պլանի մանրամասները: Նշվում է, որ դեպի Մարս այդ պատմական ճամփորդությունը պետք է տևի 501 օր՝ սկսած 2018 թվականի հունվարից:
Հիշեցնենք, որ իտալական ծագում ունեցող ամերիկացի Դենիս Տիտոն, ով ղեկավարում էր Wilshire Associates ընկերությունը, 2001 թվականին դարձել է տիեզերքում հայտնված առաջին զբոսաշրջիկը՝ դրա համար վճարելով 20 միլիոն դոլար: