Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայումն արդյունավետ չէ. Ադրբեջանում Իրանի դեսպան

Իրանական IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակ Այինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման խնդրին.

«Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայումը ոչ միայն արդյունավետ քայլ չէ, այլև՝ այդ քայլը նոր խնդիրներ կստեղծի տարածաշրջանի անվտանգության համար: Տարածաշրջանի երկրները կարող են առաջարկել հակամարտության կարգավորման ավելի տրամաբանական ուղիներ:

Տարածաշրջանից հեռու ընկած երկրները և կառույցները հետևողական չեն հակամարտության կարգավորման հարցում: Ներկայումս Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայման հավանականությունը փոքր է: Դրա համար անհրաժեշտ են լուրջ հիմքեր, սակայն դրանք դեռ չեն նախապատրաստվել»:

Հիշեցնենք, որ կարծիքներ կան, թե Ռուսաստանը ներկայումս կարող է օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանի բացման շուրջ ստեղծված իրավիճակը և այդ պատրվակով իր խաղաղապահներին տեղակայել ԼՂՀ-ում:

Ի դեպ, ռուս քաղաքագետ, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների հասարակական ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը ոչ վաղ անցյալում հայտարարեց, թե ԱՄՆ-ն արդեն երկու անգամ դիմել է ՄԱԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում իր խաղաղապահ կոնտինգենտին մտցնելու հարցում թույլտվություն ստանալու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728