
Սիրիայի ազատ բանակը 48-ժամանոց վերջնագիր է ներկայացրել «Հըզբոլլահ» շարժմանը

РБК-ի փոխանցմամբ՝ Սիրիայի ազատ բանակը (FSA) 48-ժամանոց վերջնագիր է ներկայացրել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժմանը՝ պահանջելով դադարեցնել «սիրիական ինտերվենցիան»: Հակառակ դեպքում FSA-ն սպառնում է հարված հասցնել Հարավային Լիբանանում «Հըզբոլլահի» դիրքերին:
«Հըզբոլլահը» սերտ կապերի մեջ է Իրանի հետ և հանդիսանում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դաշնակիցը: 2012 թվականի հոկտեմբերին լիբանանյան շարժման ղեկավար, շեյխ Հասան Նասրալլահը խոստովանել էր, որ «Հըզբոլլահի» անդամները մասնակցել են սիրիացի ապստամբների դեմ մղված մի շարք մարտերին, սակայն դա արել էին սեփական ցանկությամբ և առանց ղեկավարության թույլատրությամբ:
Փետրվարի 17-ին Սիրիայի ու Լիբանանի սահմանի մոտ տեղի ունեցած բախման հետևանքով զոհվել է «Հըզբոլլահի» երեք մարտիկ և 5 սիրիացի ապստամբ: Այն ժամանակ սիրիացի ապստամբները լիբանանյան շարժմանը մեղադրել էին սահմանի մոտ ընկած սուննի երեք գյուղերի գրավման մտադրություն ունենալու մեջ: