Գիվի Տարգամաձեի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում միջազգային հետախուզում է հայտարարվել վրացի քաղաքական գործիչ Գիվի Տարգամաձեի նկատմամբ, ով մեղադրվում է Ռուսաստանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Մոսկովյան դատարանում միջնորդություն է ներկայացվել՝ Տարգամաձեին հեռակա կարգով դատապարտելու համար:

Փետրվարի 15-ին որոշվել է միջազգային հետախուզում հայտարարել Տարգամաձեի նկատմամբ և տրվել է համապատասխան հրամանը: Սակայն քաղաքական գործչի տվյալներն Ինտերպոլին փոխանցելու համար անհաժեշտ է, որ դատարանը հեռակա կարգով դատապարտի նրան: Տարգամաձեն մեղադրվում է Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք շրջաններում անկարգություններ կազմակերպելու մեջ:

Ռուսաստանում վստահ են, որ Տարգամաձեն ոչ միայն ֆինանսավորել է ռուսական ընդդիմությանը, այլև՝ ղեկավարել է նրա առաջնորդներին Բոլոտնայայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ: Միևնույն ժամանակ Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ պատգամավոր Տարգամաձեն չի կարող հանձնվել ռուսական կողմին, քանի որ դա հակասում է Վրաստանի սահմանադրությանը: Մոսկովյան դատարանն այսօր դիտարկելու է Տարգամաձեի գործը և կայացնելու է համապատասխան որոշում:

Տեսանյութեր

Լրահոս