
Մահմուդ Ահմադինեժադը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին

Irib News-ի հայկական ծառայության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում նշված է.
«ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանը և ՀՀ կառավարությանն ու ժողովրդին: Հուսով եմ, որ Ձերդ Գերազանցության նախագահության երկրորդ շրջանում Հայաստանի զարգացման ընթացքը կշարունակվի առավել մեծ արագությամբ:
Շեշտելով ԻԻՀ և ՀՀ միջև բարեկամական և ամուր հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ պատրաստակամությունը` Աստծուց հայցում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին` բարօրություն փառք»: