
Դամասկոսում նախագահական նստավայրի մոտ ընկած արկերի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ականանետից արձակված երկու արկ երեկ ընկել են Դամասկոսում՝ նախագահական նստավայրից ոչ հեռու ընկած տարածքում: Այս մասին տեղեկատվությունը տարածել է սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ այդ հրետակոծության հետևանքով վնասվել է «Տիշրին» մարզահամալիրը և զոհվել է նվազագույնը 35 մարդ: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ նվազագույնը 20 մարդ է զոհվել Հալեպ քաղաքում սիրիական բանակի կողմից իրականացված հրթիռակոծության հետևանքով: Սիրիական բանակը հարվածել է քաղաքի այն հատվածին, ուր ենթադրաբար գտնվել են սիրիացի ապստամբները: Դրա հետևանքով ավերվել են նաև մի շարք շինություններ: