ՆԱՏՕ-ն գոհ է պաշտպանական ոլորտում Վրաստանի իրականացրած բարեփոխումներից. Ջեյմս Ափաթուրայ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն գոհ է պաշտպանական ոլորտում Վրաստանի իրականացրած բարեփոխումներից: Այս մասին Բրյուսելում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը.

«Մենք պետք է շեշտը դնենք Վրաստանում անցկացվող բարեփոխումների վրա: Ես ուրախ եմ այն բարեփոխումների կապակցությամբ, որոնց մասին ինձ իրազեկեց Ալասանիան: Իմ կարծիքով՝ այդ ամենը ձևակերպված է շատ բարձր մակարդակով և զարգանում է ճիշտ ուղղությամբ:

Միևնույն ժամանակ Վրաստանում կողմերը պետք է համաձայնության գան: Համագոյակցության գործընթացը ծանր է ընթանում Վրաստանում: Մենք ցանկանում ենք, որ երկրի ներսում կողմերը շուտափույթ համաձայնության գան հիմնական ու էական հարցերի շուրջ»:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ խորհրդարանական մեծամասնությունն ու փոքրամասնությունը չեն կարողացել համաձայնության հասնել սահմանադրական ուղղումների հարցում, որոնք առնչվում են նախագահի, վարչապետի, խորհրդարանի լիազորություններին և այլն:

Տեսանյութեր

Լրահոս