Իրանը 3-5 անգամ ավելացնում է ուրանի հարստացման ընթացքը. ԱԷՄԳ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ձեռնամուխ է եղել առավել ժամանակակից գազային ցենտրիֆուգների մասշտաբային մոնտաժմանը, որոնք նախատեսված են Նաթանզի ձեռնարկությունում ուրանի հարստացման համար: Այս մասին գործակալությանը հայտնել են Վիեննայում գտնվող ԱԷՄԳ-ի երեք դիվանագետ:

Վերջիններիս վկայությամբ՝ այդ սարքավորման տեղակայումն ընթանում է ողջ թափով: ԱԷՄԳ-ի տեսուչները մի քանի օր առաջ են եղել Նաթանզի օբյեկտում և տեսել են, որ այնտեղ արդեն իսկ տեղադրվել են IR-2M մոդելի մոտ 100 ցենտրիֆուգ: Դրանք հնարավորություն կտան 3-5 անգամ ավելացնել ուրանի հարստացման ընթացքը՝ համեմատած ներկայիս տեմպերի հետ:

Բացի այդ, գործակալության տվյալներով՝ Իրանը ոչ վաղ անցյալում Ֆորդու գործարանի վառելիքային թիթեղներում վերսկսել է ուրանի փոխակերպումը: Այդ աշխատանքները դադարեցվել էին նախորդ տարի:

Տեսանյութեր

Լրահոս