
Հետաքրքիր վիճակագրություն Միլան – Բարսելոնա խաղից

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում «Միլանը» 2։0 հաշվով «Սան Սիրո» մարզադաշտում պարտության մատնեց «Բարսելոնային»։
Այս խաղում կատալոնական ակումբի դարպասապահ Վիկտոր Վալդեսը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 489 խաղում բաց թողեց իր 400-րդ գոլը։
Հարձակվող Լիոնել Մեսսին ողջ հանդիպման ընթացքում չկարողացավ հարված կատարել մրցակցի դարպասին։ Դա ընթացիկ մրցաշրջանում միայն 2-րդ նման հանդիպումն էր արգենտինացու կատարմամբ։ Առաջինը Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի հանդիպումն (1։1) էր։
Պարտվելով «Միլանից»՝ «Բարսելոնան» արդեն 10-րդ խաղում անընդմեջ մրցակցից գոլ է բաց թողում։ Վերջին անգամ կատալոնացիները նման բացասական ցուցանիշով աչքի են ընկել 1998/99 մրցաշրջանում։ Հաղորդում է Barcastuff-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը