
ՀՀԿ-ն հրաժարվե՞լ է փետրվարի 21-ի հանրահավաքից

hetq.am-ի փոխանցմամբ՝ Ազատության հրապարակում գիշերը լուրեր էին տարածվել, թե ՀՀԿ-ն հրաժարվել է փետրվարի 21-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մտքից: Այս մասին կայքի թղթակցի հարցին ի պատասխան, «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասել է. «Ես տեղեկություն չունեմ այդ մասին և, անկեղծ ասած, ինձ առավելապես հետաքրքրում են մեր գործողությունները: Որովհետև ես չեմ ուզում, որ ոտքի կանգնած ժողովրդի որոշումները կապված լինեն գերազանցապես նրա հետ, թե ինչ է անում ՀՀԿ-ն: Մենք արդեն գիտենք` ՀՀԿ-ի խնդիրն է կեղծված ընտրություններով իշխանությունը պահելը: Մեր խնդիրն է դա թույլ չտալը: Ոչ կարող եմ հերքել, ոչ էլ` հաստատել և ոչ էլ առանձնապես դա ինձ հետաքրքրում է»: