Հրանտ Բագրատյանը այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին

Փետրվարի 20-ին մեկնարկած հանրահավաքից հետո Սերժ Սարգսյանին դիմավորելու եւ իշխանության փոխանցման արարողությունը կազմակերպելու նպատակով  Երեւանի Ազատության հրապարակում աջակիցների հետ մնացած նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին քիչ առաջ այցելեց նախագահի մեկ այլ ընդդիմադիր թեկնածու, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Բագրատյանը մերժեց «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքը՝ որեւէ կերպ մեկնաբանել իր այցելությունը։

Րաֆֆի Հովհաննիսյանը, մինչդեռ, նշեց, որ շուրջ կես ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկել են Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, որը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը գնահատեց «գրեթե պայթյունավտանգ»։

Նա նաեւ նշեց, որ ընդդիմադիր մյուս թեկնածուներից որեւէ մեկի հետ դեռ չի հանդիպել։

Կարդացեք նաև

Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա աջակիցների հավաքը Ազատության հրապարակում անցնում է առանց միջադեպերի։

Տարածքում մոտ մեկ տասնյակ ոստիկաններ կան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728