
Միակ արդար պահանջը՝ նոր ընտրությունների պահանջն է, մնացած տարբերակները հեղաշրջման կամ քաղաքական առևտրի ոլորտներից են

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եկեք իրատեսորեն գնահատենք իրավիճակը: Ս. Սարգսյանը նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում իրավունք չունի փետրվարի 21-ին ժ. 14:00-ին հանձնել որևէ մեկին, անգամ Ր. Հովհաննիսյանին: Նա կարող է հրաժարվել պաշտոնից, նախագահի պաշտոնակատար կդառնա Հ. Աբրահամյանը և կնշանակվեն նոր ընտրություններ:
Մյուս տարբերակը ձայների վերահաշվարկն է, որը կարող է շտկում մտցնել ձայների բաշխման մեջ: Եվ եթե շտկումներն այն մասշտաբի են (13-14%), որ փոխվում է հաղթողը, ընտրությունները պետք է չեղյալ համարվեն: Այլ տարբերակ, որը չի հակասելու Սահմանադրությանը և օրենքներին, կարծես, չկա: Ուրեմն՝ միակ արդար պահանջը՝ ի վերջո, նոր ընտրությունների պահանջն է: Մնացած տարբերակները հեղաշրջման կամ քաղաքական առևտրի ոլորտներից են»: