Հայ ոսկերիչները ցուցադրել են ամենամեծ ադամանդը (տեսանյութ)

Հայ ոսկերիչների ասոցիացիայի կազմակերպած «Co/art» ցուցահանդեսն ավարտվել է հանդիսավոր կերպով. փետրվարի 18-ին Փարիզում ցուցադրվել է աշխարհի ամենախոշոր ադամանդը, որի արժեքը 15 մլն դոլար է: Այդ հրաշալի ստեղծագործության վրա աշխատել են 9 ամիս: Այն 200 կարատից նվազել է մինչև 110 կարատ մաքրագույն գեղեցկության:

«Nouvelles d’Arménie»-ի հաղորդմամբ՝ փակման արարողության ժամանակ Հայ ոսկերիչների ասոցիացիայի նախագահ Գագիկ Գևորգյանը և քարի սեփականատեր հակոբ Բարդաղլյանը «InterContinental» հյուրանոցում կտրել են ժապավենը: Ցուցահանդեսին մասնակցել են 23 ոսկերիչներ սփյուռքից և Հայաստանից, որոնք ներկայացրել են իրենց լավագույն աշխատանքները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728