
Րաֆֆի Հովհաննիսյանը գնացել է տաք հագուստ հագնելու

Այս պահի դրությամբ (ժամը 22:00-ի դրությամբ) Ազատության հրապարակում հավաքվել են շուրջ 30 ակտիվիստներ, ովքեր պատրաստվում են այս գիշեր մնալ Ազատության հրապարակում:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակում չէր, և ինչպես 168.am-ի թղթակցին փոխանցեց կուսակցության վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը` նա գնացել է տաք հագուստ հագնելու: Ս. Սաֆարյանի խոսքով` Ր. Հովհաննիսյանը շուտով վերադառնալու է հրապարակ: