Բաժիններ՝

Փարիզի կենտրոնում գտնվող ոսկեղենի խանութից առևանգել են 3 միլիոն եվրո արժողությամբ ոսկյա զարդեր

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զինված հանցագործները երեկ թալանել են Փարիզում գտնվող ոսկեղենի խանութներից մեկը: Ոստիկանության տվյալներով՝ երեկ առավոտյան ատրճանակներով զինված երկու տղամարդ մուտք են գործել Փարիզի կենտրոնում գտնվող De Beers ընկերությանը պատկանող խանութ:

Հավաքելով երկու ցուցասեղանի թանկարժեք զարդերը՝ հանցագործները խանութը լքել են նրա գաղտնի ելքով: Խանութի թալանման ժամանակ նրանք չեն կրակել և միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Իրավապահների տվյալներով՝ ընդհանուր առմամբ գողոնը գնահատվում է 3 միլիոն եվրո:

Նշվում է, որ De Beers ընկերությունը հանդիսանում է ալմաստի ու ադամանդի արտադրության ու վաճառքի համաշխարհային առաջնորդներից մեկը: Աֆրիկայում գտնվող այդ ընկերության հանքերում արտադրվում է աշխարհում արդյունահանվող ալմաստի մոտ 40 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728