
ՀՅԴ-ն դեռ քննարկումների մեջ է

Հայ հեղափոխական դաշնակցությունը չի շտապում հայտնել իր դիրքորոշումը փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրությունների վերաբերյալ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, թե ՀՅԴ-ն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:
«Այս պահին չէի ցանկանա առանձին կարծիք հայտնել: Մեր կուսակցությունում կքննարկենք և առանձին հանդես կգանք»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Հարցին, թե ե՞րբ կլինի կուսակցության միասնական տեսակետը, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Չգիտեմ, մենք դեռ քննարկումների մեջ ենք»: