Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության միջև բանակցությունները կարող են սկսվել ՄԱԿ-ում. Բրահիմի
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության միջև բանակցությունները կարող են սկսվել ՄԱԿ-ում: Այս մասին երեկ Կահիրեում հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին.
«Կարելի է Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև բանակցությունները գործարկել ՄԱԿ-ում, ինչը սկիդզբ կդնի երկխոսությանը և ճգնաժամի կարգավորմանը: Դամասկոսն արդեն իսկ հայտարարել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու իր ցանկության մասին և պատրաստվում է երկխոսության:
Մենք կարծում ենք, որ եթե երկխոսությունը գումարվի ՄԱԿ-ի բազայի հիման վրա, ապա մենք ծայրահեղ դեպքում սկզբնական շրջանում կարող ենք դուրս գալ մութ թունելից»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվում էր, թե Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև բանակցությունները կարող են անցկացվել Մոսկվայում: Սիրիական ընդդիմությունը պահանջում է, որ դրանք անցկացվեն սիրիացի ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում: