
Ոստիկանությունը` աղջիկներ, 1 երշիկը` 1000 եվրո. պայմանավորված խաղեր

AP-ին հաջողվել է հասնել քրեական նյութերին, որոնք վերաբերում են Խորվաթիայում և Թուրքիայում ֆուտբոլային պայմանավորված խաղեր անցկացնելուն:
Պայմանավորված խաղերի կազմակերպիչները շփվելու համար հատուկ նշանաբաններով են օգտագործել, որոնցից մի քանիսն էլ ներկայացրել է աղբյուրը:
Խորվաթիա
Աղջիկներ- ոստիկանություն
Բանալիներ- ֆուտբոլիստներին տրվող կաշառքը
Մերսեդես-պայմանավորված խաղեր, որոնք նախապատրաստվում են
Պասատ- պայմանավորված խաղ, որի բոլոր հարցերը կարգավորված են
Կուլեն-խորվաթական երշիկ է, ամեն «կուլենը» հավասար է հազար եվրոյի
Թուրքիա
Կառուցվող շինություն – պայմանավորված խաղ կազմակերպելու գործընթացը
Ջրել բույսերը – տալ կաշառք ֆուտբոլիստների և մրցավարներին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը