Բաժիններ՝

Բարսելոնայի կամային հաղթանակն ու Մեսսիի ռեկորդները (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Գրանադան» հյուրընկալել էր «Բարսելոնային»։

Այսօրվա խաղում «Գրանադան» կարող էր տոնել հերթական զավեշտալի հաղթանակը իսպանական ֆուտբոլի հերթական գրանդի նկատմամբ։ Բանն այն է, որ առաջնության 22-րդ տուրում կրկին հյուրընկալելիս անդալուսական թիմը 1։0 հաշվով պարտության էր մատնել Մադրիդի «Ռեալին»։ Սեփական դարպասը գրավել էր  Կրիշտիանո Ռոնալդուն։

Այսօր կայացած հանդիպման ժամանակ «Գրանադան» բացել էր հաշիվն ակնհայտ խաղից դուրս վիճակից, որը չէր արձանագրվել եզրային մրցավարի կողմից. գոլը հեղինակել էր Օդիոն Իգալոն։

Սակայն երկրորդ խաղակեսում Լիոնել Մեսսին դարձավ դուբլի հեղինակ՝ 2։1՝  սահմանելով «Բարսելոնայի» հերթական ռեկորդը։ Արգենտինացին  առաջինն է, ում հաջողվել է 300 և ավելի գնդակ խփել կատալոնական ակումբի կազմում։ Բացի այդ, Լիոնել Մեսսին գոլի հեղինակ է դառնում Իսպանիայի առաջնության անընդմեջ 14-րդ տուրում։ Գոլային այս հրավառությունը սկսվել է նոյեմբերի 11-ին «Մալյորկայի» հետ խաղից։

Կարդացեք նաև

Պետք է նշել, որ ավելացված ժամանակում Բրահիին կարող էր հավասարեցնել հաշիվը։ Ընդ որում, նրա դեմ խախտում թույլ տրվեց և ընկնելու դեպքում՝ մրցավարը կարող էր 11-մետրանոց նշանակել։

Այս խաղից հետո «Բարսելոնան» ունի 65 միավոր, «Գրանադան»՝ 26։


Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս