Բաժիններ՝

Վոլոչկովան հիասթափեցրել է հանդիսատեսին (տեսանյութ)

Օրերս մեկնարկել է ռուսական «Երկու աստղ» նախագիծը: Առաջին մրցութային օրվա ընթացքում հանդես է եկել նաև ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան. նրա զույգը օպերային երգիչ Մեթոդիե Նուժորն է եղել:

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ շոուի ընթացքում հանդիսատեսը, մեղմ ասած, հիասթափվել է Վոլոչկովայի ելույթից: Վերջինս շատ հուզված է եղել, իսկ ձայնը հազիվ է լսվել: Մինչդեռ Վոլոչկովայի զուգընկերը փայլուն ելույթ է ունեցել: twitter միկրոբլոգում Վոլոչկովան անդրադարձել է իր ելույթին. «Շատ դժվար է «Երկու աստղ» նախագծին մասնակցելը: Չէ՞ որ ես պրոֆեսիոնալ վոկալ չունեմ:

Դժվար է մրցակցել վարպետների հետ: Բայց ես հավատում եմ, որ կստացվի, ու ես կսովորեմ: Եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս իմ ձայնը, տեսքը կամ այլ բաներ, խնդրում եմ՝ մի՛ շտապեք ինձ այդ մասին հայտնել: Ես կտխրեմ, իսկ ինձ հավատ է անհրաժեշտ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս