Բաժիններ՝

Lamborghini-ն պատրաստվում է Ferrari-ի դեմ հերթական ճակատամարտին

Lamborghini-ի և Ferrari-ի հավերժ հակամարտության հերթական դրսևորմանը հնարավոր կլինի ականատես լինել Ժնևի առաջիկ ավտոսալոնում։ Lamborghini-ն պատրաստվում է իր նոր սուպերմեքենայով ետին պլան մղել Ferrari F12-ին։

Առավելևս, որ Lamborghini-ն այս տարի նշում է իր 50-ամյա հոբելյանը։ Այնպես որ, պարտվելը բացառվում է։

Ընկերության ղեկավար Ստեֆան Վինկելմանը խոստացել է Ժնևում ցուցադրել «իրոք արտասովոր ինչ-որ բան՝ V12 շարժիչով»։ Մեքենայի տեխնիկական բնութագիրչները գաղտնի են պահվում։ Այդուհանդերձ, Autocar-ի տվյալներով, նոր մեքենան կունենա 740 ձիաուժ հզորություն, իսկ թափքն ամբողջությամբ պատրաստված կլինի կարբոնից։

Չնայած այս սպառնալիքներին, մասնագետները նշում են, որ Ferrari-ն մտահոգվելու լուրջ պատճառներ չունի։ Բանն այն է, որ Lamborghini-ի գլխավոր խնդիրն այս պահին Urus կրոսսովերի սերիական արտադրությունն է։ Այնպես որ, նոր մեքենան նվազագույնը մեկ տարի կմնա որպես կոնցեպտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728