
Իրանը սկսել է ամերիկյան անօդաչու թռչող սարքերի զանգվածային պատճենում (տեսանյութ)

Իրանական IRTV հեռուստաալիքը ցուցադրել է ամերիկյան Scan Eagle անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) զանգվածային պատճենման մասին տեսանյութ:
Դատելով այդ կադրերից` ԱԹՍ-երի մի մասը հանդիսանում են ամերիկյան ԱԹՍ-ի ճիշտ պատճենը, իսկ մյուսներն ունեն որոշակի տարբերություններ: Մասնավորապես, դրանց հետնամասն ունի V-աձև տեսք, ինչը բացակայում է Scan Eagle-ի մոտ:
Բացի այդ, կադրում են հայտնվել նվազագույնը ևս երրկու տիպի ԱԹՍ-եր, որոնցի մեկն իր արտաքին տեսքով հիշեցնում է ամերիկյան RQ-7 Shadow:
Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի սկզբին Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը հայտարարեց Պարսից ծոցի շրջանում ամերիկյան Scan Eagle ԱԹՍ-ի գերեվարման մասին: Դրանից մեկ տարի առաջ էլ իրանական կողմը հայտարարել էր Աֆղանստանից Իրանի օդային տիրույթ ներխուժած ամերիկյան RQ-170 նորագույն ԱԹՍ-ի գերեվարման մասին: