
Սաակաշվիլին Իվանիշվիլիի թիմին հիշեցրել է թուրքական մզկիթի կառուցման հարցում նրանց նախկին դիրքորոշումը

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին քննադատել է իր ընդդիմադիրներին` Թուրքիայում գտնվող Օշկի և Իշխանի եկեղեցիների վերականգնման հարցում հարուցած խոչընդոտների համար:
Սաակաշվիլին ընդգծել է, որ ողջունում է վրացական տաճարների վերականգնման դիմաց մզկիթ կառուցելու հարցում կողմերի հայտնած պատրաստակամությունն ու սկսած գործընթացը: Դրա հետ մեկտեղ նախագահն իր ընդդիմադիրներին հիշեցրել է դեռ երկու տարի առաջ տվյալ նախագծի հանդեպ նրանց քննադատական վերաբերմունքի մասին.
«Ցանկանում եմ ասել, որ այդ աներևակայելի, անհիմն դիմակայության պատճառով մեզ համար դժվար է եղել տվյալ նախագծի իրագործումը: Մեր հուշարձաններն այժմ ավելի վատթար վիճակում են, քան` մեկ տարի առաջ: Այժմ պարզվեց, որ նրանց ընդհանրապես չի հետարքրքրել մեր հուշարձանների ճակատագիրը:
Ես չեմ ցանկանում մինչև վերջ հավատալ դրան, սակայն, ինչպես երևում է, գլխավորը եղել է աթոռի համար պայքարը, և հենց որ նրանք սկսեցին հարմարավետորն տեղավորվել այդ աթոռներին, նրանց սկզբունքները դարձան երկրորդական»:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Անկարայում իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ շուտով լուծում կստանա Բաթումում թուրքական մզկիթի կառուցման հարցը:
2010 թվականին Վրաստանի ու Թուրքիայի կառավարությունների միջև ձեռք էր բերվել համաձայնություն, ըստ որի՝ Բաթումում պետք է կառուցվի Ազիզիե մզկիթը, որն այրվել է նախորդ դարի 50-ական թվականներին, իսկ դրա դիմաց Թուրքիան պետք է վերականգնի Օշկի և Իշխանի տաճարները: