Բաժիններ՝

Բարևելու գործը խանգարեց բանավեճին. մամուլ

«Քարոզարշավի վերջին օրերին ոմանք սպասում էին, որ ՀՅԴ-և վերջին պահին իր անդամներին կհորդորի աջակցել Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն այդպես չեղավ։ Այս առումով որոշակի սպասումներ կային արևմտյան արժեհամակարգի կողմնակից Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության կողմից նույնպես։

Մեր հստակ տեղեկություններով՝ հանրապետության տեղական կառույցներին, նրա երկրապահական թևին կուսակցության կողմից ներքին հրահանգ է իջեցվել՝ պաշտպանել Հրանտ Բագրատյանի թեկնածությունը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու շարունակում.

«Գաղտնիք չէ, որ «Հանրապետություն» կուսակցության Վազգեն Սարգսյանի երկրապահական թևը բավականին կուռ և կայացած կառույցներ ունի տեղերում, որոնք իրենց ազդեցությունը որոշակի շրջանակների վրա դեռ պահում են։

Ի դեպ, նախորդ օրը Բագրատյանի շտաբը բանավեճի էր հրավիրել Հովհաննիսյանին, և բոլորին էր հետաքրքիր, թե ինչպես է Հովհաննիսյանը տնտեսական իր «հինգ քայլով» հասնելու ու առաջ անցելու միջազգային չափանիշներով տնտեսական «մագիստր» Բագրատյանից, և, ինչպես կատակում են քաղաքական շրջանակներում, «բարևելու կարևոր գործը Րաֆֆիին չէր թողնելու մասնակցեր բանավեճի»: Ինչպես տեղեկացանք՝ նա չէր արձագանքել այդ առաջարկին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728