Բաժիններ՝

Զինեդին Զիդանը՝ Ռեալի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանը կգլխավորի «արքայական ակումբի» 3 երիտասարդական թմերից մեկը։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Հիշեցնենք, որ երբ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը 2-րդ անգամ գլխավորեց ակումբը, նա անմիջապես վերադարձրեց Զիդանին։ 1998 թվականի աշխարհի չեմպիոնը, նախ, նշանակվեց Պերեսի խորհրդականի պաշտոնում, այնուհետև դարձավ հիմնական թիմի տնօրեն։ Սակայն Զիդանը որոշեց իրեն նվիրել մարզչական գործունեությանը։

Սրանով հանդերձ, Զիդանը կշարունակի մնալ Պերեսի խորհրդականը։ Նա, մասնավորապես, կօգնի Ֆլորենտինոյին «Ռեալի» համար նոր գլխավոր մարզիչ ընտրելու հարցում, եթե թիմի ներկայիս մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշի մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս