Բաժիններ՝

ԲՀԿ ընտրազանգվածը` Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին. մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով, ՀՀ. նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական հանդիպումը Գյումրիում մարդաշատ է եղել ԲՀԿ ընտրազանգվածի շնորհիվ։

Այս կապակցությամբ գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Ժամանակին» ասաց, որ ԲՀԿ-ում կան ուժեր, որոնք երբևէ չեն պաշտպանի ՀՀ գործող նախագահի թեկնածությունը, դա ընդդիմադիր այն հատվածն է, որը չէր ցանկանում, որ ԲՀԿ-ն համագործակցեր իշխանությունների հետ։

Սա հասարակության հենց այն հատվածն է, որը մասնակցել է Ր. Հովհաննիսյանի հետ հանդիպմանը։ Թեև քաղաքագետը շեշտեց, որ Գյումրիում Ր. Հովհաննիսյանն ընտրազանգված ունի, ուստի հանդիպմանն իր համակիրները ևս եղել են։ Ըստ նրա՝ Գյումրին, լինելով ՀՀ երկրորդ քաղաք, միշտ էլ ուրույն կարծիք է ունեցել նախագահական ընտրությունների վերաբերյալ, ուստի Ր. Հովհաննիսյանը բավական շատ ձայներ կտանի Գյումրիից. այն մարդիկ, ովքեր դժգոհ են իշխանությունից, կքվեարկեն նրա օգտին»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728