
Ատամնաբույժները խորհուրդ են տալիս ատամները լվանալ Gangnam Style-ի հնչյունների ներքո

Բրիտանացի ատամնաբույժները կազմել են այն երգերի ցանկը, որոնք օգնում են բերանի խոռոչի հիվանդությունների բուժմանը: Ինչպես գրում է delfi.ua կայքը, նրանք կարծում են, որ ատամները լվանալու համար լավագույն երգը կորեացի ռեփեր PSY-ի Gangnam Style-ն է:
Ատամնաբույժները նշել են, որ երգի տևողությունը բավարար է, որ ատամներն անհրաժեշտ չափով մաքրվեն: (Որպեսզի ատամներն ու լնդերն առողջ լինեն, անհրաժեշտ է ծնոտի բոլոր կողմերից դրանք ատամի խոզանակով մաքրել ոչ պակաս, քան 30 անգամ):
Մասնագետների կազմած ցուցակում ընդգրկվել են նաև Ռիհաննայի «Diamond» և Gotye-ի «Somebody that I used to know» երգերը: