
Հետախուզվողը 10 տարի անց հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Փետրվարի 12-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արմեն Հ.-ին, որը 2003 թ. ապրիլի 30-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 160 հոդվածի 3-րդ մասի «Բ» կետի մեղադրանքով՝ յուրացում կամ վատնում:
Արմեն Հ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: