
Սիրիայում զոհերի քանակը հասել է 70.000-ի. ՄԱԿ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում շուրջ երկու տարի շարունակվող զինված հակամարտության հետևանքով զոհվածների քանակն ընդհուպ մոտեցել է 70.000-ի սահմանագծին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գծով հանձնակատար Նավի Փիլլայը:
Վերջինս քննադատության է ենթարկել ՄԱԿ ԱԽ-ին՝ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում միասնական դիրքորոշում չունենալու համար: Փիլայը ՄԱԿ ԱԽ-ի անգործությունը որակել է որպես «աղետալի» և նրան կոչ է արել անհապաղ դիմել Միջազգային քրեական դատարան՝ Սիրիայում մարդկության դեմ իրականացված հանցանքների հետաքննման համար: