Բաժիններ՝

Օբաման առաջարկել է 15 միլիարդ դոլար հատկացնել նոր աշխատատեղերի ստեղծմանը

РБК-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսում ունեցած ելույթում առաջարկել է նվազագույն աշխատավարձը բարձրացնել ավելի քան 20 տոկոսով, ինչպես նաև 50 միլիարդ դոլար ներդնել ճանապարհների ու կամուրջների կառուցման մեջ:

Բացի այդ, Օբաման առաջարկել է ևս 15 միլիարդ դոլար ծախսել նոր աշխատատեղերի ստեղծման ծրագրի վրա՝ երկրում տնտեսական աճ խթանելու համար: Օբաման օրենսդիրներին կոչ է արել աջակցել հարկահավաքության և կրթական ոլորտներում բարեփոխումներ անցկացնելու իր պլանին: Օբաման հայտարարել է, որ ծրագրի ծախսերը կփոխհատուցվեն ընդհանուր ծախսերի կրճատմամբ ու հարկային բարեփոխումներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728