
Էրդողանի թիկնապահի պատճառով ՄԻԵԴ-ը դատապարտել է Թուրքիային

Rapsi News-ի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային պարտավորեցրել է 12.000 եվրո փոխհատուցում վճարել՝ վարչապետ Ռեջեփ Էրդողանի թիկնապահի գործողության պատճառով ներկայացված բողոքի հիման վրա:
Նշվում է, որ միջադեպը գրանցվել է 2007 թվականի ապրիլին, Թուրքիայի նահանգային քաղաքներից մեկում, ուր տեղի է ունեցել ճանապարհի նոր հատվածի բացման արարողակարգը, որին իր թիկնապահների հետ միասին մասնակցել է Էրդողանը: Դրա ժամանակ տեղաբնակներից մեկը սկսել է վիրավորական հայտարարություններ հնչեցնել Էրդողանի հասցեին:
Էրդողանի թիկնապահները ձերբակալել են նրան և ոստիկանություն փոխադրելիս ծեծի են ենթարկել, ինչի մասին բարձրաձայնել է տեղաբնակը: Նրա խոսքերը հաստատել է դատաբժշկական փորձաքննությունը, ինչը, սակայն, հաշվի չի առնվել:
Սակայն իրավապահ մարմինները հրաժարվել են դիտարկել ծեծի ենթարկվելու մասին նրա հայտարարությունը՝ դա պատճառաբանելով նրանով, որ այդ կապակցությամբ «ապացույցներ չկան»: Տեղաբնակը ստիպված է եղել 2009 թվականի փետրվարին դիմել ՄԻԵԴ: Վերջինս էլ վճռել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը (Կտտանքների արգելում): ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է 12.000 եվրո փոխհատուցում վճարել տուժածին: