
Ռուսաստանում կառուցվելու է վերջին 25 տարվա խոշորագույն ռազմանավը

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ռազմածովային նվատորմը հստակեցրել է առաջիկա տասնամյակի խոշորագույն նախագիծը: Վերջին խոշոր նավը ռուս, իսկ ավելի ճշգրիտ՝ խորհրդային նավաշինարարները կառուցել են 1989 թվականին:
Այն ժամանակ ջուրն իջեցվեց «Պետրոս Մեծ» ատոմային հրթիռային հածանավը, որը 1998 թվականին դարձավ ռուսական նավատորմի ֆլագման և աշխարհի խոշորագույն նավ (չհաշված ավիակիրները): Նոր խոշոր նախագծի պաշտպանությունից հետո առաջիկա 2-3 տարում կմշակվեն նավի տեխնիկական փաստաթղթերը, նավի արտաքին տեսքը և նրա սպառազինությունը:
Ամենայն հավանականությամբ, էսկադրոնային ականակիրը կառուցվելու է Սանկտ Պետերբուրգում, սակայն տվյալ հարցում դեռ վերջնական որոշում չկա: Նավն իր ջրատարողությամբ հավասար կամ քիչ ավելի փոքր կլինի «Մոսկվա» հրթիռային հածանավից, այսինքն այն կկազմի մոտ 12.000 տոննա:
Այն կլինի բազմաֆունկցոնալ ռազմանավ, որն ի վիճակի կլինի կատարել հարվածային, հակասուզանավային, հակաօդային և անգամ հակահրթիռային գործառույթներ: Բացի այդ, ռազմանավը կարող է իր կրակով աջակցել ափամերձ գոտում գտնվող ցամաքային զորքերին: