Յուվենտուսը ջախջախեց Սելթիկին, ՊՍԺ-ն ուժեղ էր Վալենսիայից. ՉԼ (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլն այսօր մեկնարկեց «Սելտիկ» – «Յուվենտուս», «Վալենսիա» – ՊՍժ հանդիպումներով։ Հյուրերը տոնել են հաղթանակներ, ինչը լուրջ հայտ է 1/8 եզրափակչի պատասխան խաղերից առաջ։
Թուրինի թիմն արտագնա խաղում հաղթել է 3։0 հաշվով։ Չնայած շոտլանդացիների բուռն գրոհներին և բազմաթիվ գոլային պահերին, «Յուվենտուսը» կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը։ Առաջին գոլը թուրինցիները խփեցին արդեն 3-րդ րոպեին, աչքի ընկավ Ալեսանդրո Մատրին։ Սակայն դիմակայելով տանտերերի ճնշմանը՝ Անտոնիո Կոնտեի սաները ևս երկու գնդակ խփեցին երկրորդ խաղակեսի վերջում։
Կարլո Անչելոտին «Վալենսիայի» հետ խաղն անվանել էր իր թիմի ամենամեծ փորձությունը։ Սակայն փարիզեցիները հեշտ հաղթանակ տարան «Մեստալիայում»՝ 2 գնդակ ուղարկելով «Վալենսիայի» դարպասը` 2:0։ Մրցավարն այս խաղում թույլ է տվել սխալ՝ չհաշվելով ՊՍԺ-ի նաև երրորդ գնդակը։ Խաղավարտից վայրկյաններ առաջ «Վալենսիան» կարողացավ կրճատել հաշիվը։ Զլատան Իբրահիմովիչը թեպետ աչքի չընկավ գոլով, սակայն 90-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից։
Փետրվարի 12, 2013 | |||
Երկրորդ խաղակես(խաղի մեկնարկային կազմերն՝ այստեղ) | Սելտիկ | 0 | 0։1՝ Մատրի (3ր.), 0։2՝ Մարկիզիո (77ր.), 0։3՝ Վուչինիչ (82ր.) |
Յուվենտուս | 3 |
Փետրվարի 12, 2013 | |||
Երկրորդ խաղակես(խաղի մեկնարկային կազմերն՝ այստեղ) | Վալենսիա | 0 | 0։1՝ Լավեցի (10ր.), 0։2՝ Պաստորե (43ր.) |
ՊՍԺ | 2 |