Հիլարի Քլինթոնը ևս մեկ անգամ հուշագիրք կգրի
Ամերիկյան The Washington Post պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սկսելու է գրել ևս մեկ հուշագիրք: Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ Քլինթոնը, ով այլ մանրամասներ չի ներկայացրել իր երկրորդ հուշագրքի կապակցությամբ:
The Washington Post-ն իր կայքում կազմակերպել է օնլայն քվեարկություն՝ կապված գրքի անվանման հետ: Հիլարի Քլինթոնի առաջին հուշագիրքը հրատարակվել է 2003 թվականին: Այն անվանվել է «Կենդանի պատմություն» (Living History):
Այդ գիրքն այն ժամանակ ընդունվել էր ոչ միանշանակ և այնուամենայնիվ գիրքը հավաքել էր ավելի քան 10 միլիոն դոլար: