Բաժիններ՝

Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը մոտ 3 ամիս առաջ ենթարկվել է սրտի վիրահատության

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը, ով հայտարարել է իր մոտալուտ հեռանալու մասին, երեք ամսից էլ պակաս ժամանակ առաջ Հռոմում ենթարկվել է սրտի վիրահատության:

Վիրահատությունը բավական հաջող է անցել, որի ժամանակ փոխարինել են նրա սրտի ռիթմավարը: Նրա վիրահատությունն իրականացրել է Իտալիայի ամենահայտնի կարդիո վիրաբույժներից Լուիջի Կյարիելոն, ով 10 տարի առաջ վիրահատել էր Բենդիկտոս XVI-ի սիրտը:

Չնայած դրան՝ Կյարիելոն այժմ հերքում է, որ ոչ վաղ անցյալում վիրահատել է Հռոմի պապին, քանի որ դա իրականացվել է խիստ գաղտնի պայմաններում: Ավելին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա ավանդական կիրակնօրյա հանդիպում է ունեցել հավատացյալների հետ:

Այժմ Բենեդիկտոս XVI-ը մտադիր է հեռանալ փետրվարի 28-ին: Նրա ամենահավանական փոխարինողները սևամորթ կարդինալներն են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս