
Ռուսաստանը պլանավորել է մեծացնել Թուրքիային մատակարարվող իր գազի ծավալը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Անկարայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ քննարկել գազի մատակարարման մեծացման հարցը:
Իվանովսկու խոսքերով՝ Թուրքիան պլանավորել է 3 միլիարդ խորանարդ մետրով ավելացնել Ռուսաստանից գազի ներկրման ծավալը: Ներկայումս փորձագետները քննարկում են տվյալ հարցի տեխնիկական ու ֆինանսական կողմերը: Իվանովսկին չի բացառել, որ Ռուսաստանը կարող է Թուրքիային գազի մատակարարման ծավալը մեծացնել «Երկնագույն հոսք» գազատարով:
2012 թվականին ռուսական «Գազպրոմը» Թուրքիային մատակարարել է 27 միլիարդ խորանարդ մետրի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Թուրքիան խնդրել է մեծացնել Սև ծովի հատակով անցնող «Երկնագույն հոսք» գազատարի հզոությունը: Ի դեպ, Թուրքիան ռուսական գազի երկրորդ խոշոր գնորդն է՝ Գերմանիայից հետո: